Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Աշխատավայրում

5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

5 տարբերակ, թե ինչպես կարող է աշխատանքը փչացնել քունը.

Շատերն անհամբերությամբ են սպասում ուրբաթ երեկոյան ժամերին, երբ դուրս կգան գրասենյակից՝ առաջիկա հանգստյան օրերին լարվածությունը թոթափելու ոգևորությամբ: Իրավիճակը ծանոթ է ամբողջ աշխարհի աշխատողներին. պատճառը շաբաթվա ընթացքում էներգիայի սպառումն է:

 

Global Corporate Challenge կազմակերպության անցկացրած հետազոտության համաձայն՝ 5 աշխատողներից մեկը քնից զրկված է իրեն զգում, աշխատողների 54 տոկոսն իր աշխատանքը սթրեսային է համարում: Դրանցում իր մեծ ներդրումն ունի քնի պակասը: Վատ քունը բացասաբար է ազդում արտադրողականության վրա: Քնին առնչվող խնդիրներն ուսումնասիրվել են 185 երկրում՝ 1.5 մլն մարդկանց շրջանում: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը:

 

Ներկայացվում է 5 տարբերակ, թե ինչպես է աշխատանքը վատացնում մեր քնի որակը:

 

1. Աշխատանքը սկսվում է շատ վաղ: Քնի քրոնիկ պակասին վերջ դնելու համար առաջարկվում է աշխատանքի սկիզբը հետաձգել 1-2 ժամով:

 

2. Երբ աշխատանքի բերումով ստիպված եք լինում անընդհատ նայել էլեկտրոնային սարքերի էկրաններին, սպառվածության զգացում է առաջանում

 

3. Երբ աշխատանքի բերումով ստիպված եք լինում հեռախոսը Ձեզ մոտ թողնել, ենթագիտակցորեն շարունակում եք կապի մեջ լինել:

 

4. Աշխատանքը ձեր միտքն արթուն է թողնում գիշերը, ափսոս, որ ոմանք չեն կարողանում իրենց աշխատանքային սթրեսը թողնել գրասենյակի դռների ներսում:

 

5. Աշխատանքը շատ քիչ ժամանակ է թողնում այլ կարևոր գործերի համար: Օրվա ընթացքում ժամանակ գտեք վարժությունների համար, որոնք կբարելավեն Ձեր քնի որակը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. 1in.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ